Նոյեմբերի 7-ի երեկոյան Մադրիդում տեղի է ունեցել եվրոպական MTV-ի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, հայտնում է Associated Press-ը:
Առավելագույն թվով պարգևներ է ստացել Լեդի Գագան, ով հաղթող է ճանաչվել «Լավագույն երգչուհի», «Լավագույն պոպ-կատարող», «Լավագույն երգ» («Bad Romance») անվանակարգերում: Ընդհանուր առմամբ, ամերիկացի մեգաաստղը հավակնում էր 5 մրցանակի:
Քեթի Փերին, որը նույնպես նույնքան անվանակարգերում հավակնորդների թվում էր, արդյունքում ստացել է միայն մեկ` «Լավագույն տեսահոլովակ» մրցանակը` «California Gurls»-ի համար:
Լավագույն երգիչ, Լավագույն համերգային կատարում, Լավագույն ռոք-կատարող և լավագույն ալտերնատիվ-կատարող անվանակարգերում մրցանակները բաժին են հասել համապատասխանաբար Ջասթին Բիբերին, Linkin Park-ին, Thirty Seconds to Mars-ին և Paramore-ին: