Sunday, 21 06 2026
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել

Անսպասելի զարգացումներ՝ Ղարաբաղում

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրություններում ըստ պաշտոնական տվյալների երկրորդ տեղը զբաղեցրած «Ժառանգություն» կուսակցության հանրահավաքներից հետո զարգացումներ են սկսվել նաև Ղարաբաղում: Ղարաբաղի ընդդիմության հետաքրքրվածությունը հայաստանյան ներքաղաքական իրողություններով անհանգստացրել է Ղարաբաղի իշխանություններին, որոնք տարբեր մակարդակներով անդրադարձել են, քննադատել «Սահմանադրական Արցախ» շարժման ներկայացուցիչ, ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Վահան Բաբասյանին, ով շաբաթներ առաջ Երևանի Ազատության հրապարակում ելույթ էր ունեցել՝ ի պաշտպանություն իր ընտրական իրավունքը պահանջող ժողովրդի:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վահան Բադասյանն ասաց, թե ինչ է իրականում տեղի ունեցել և ինչու: Նա հիշեցրեց, որ Երևանում Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքներից մեկի ժամանակ միացել են ժողովրդին, փորձել կոտրել այն կարծրատիպը, թե արցախցին միշտ ՀՀ իշխանության կողքին է, նույնիսկ ապօրինությունների դեպքում:

«Իրականությունն այն է, որ ինչպես ՀՀ վարչախումբն է Հայաստանում ճնշում, կամայականորեն տնօրինում ժողովրդի սեփականությունը, այնպես էլ Արցախում է բևեռացած վիճակ՝ նույնիսկ ավելի շատ, քան Հայաստանում: Այս իշխանությունները սպառել են իրենց և պետք է ազնվություն ունենան՝ ընտրություններով սահուն կերպով հեռանալու»,- ասաց Վահան Բադասյանը՝ հավելելով, որ իր այս դիրքորոշումը, իր հայտարարությունները ճնշելու նպատակով Արցախում մի շարք քայլեր են ձեռնարկվել:

Վերջինս տեղեկացրեց, որ օրերս Ազատամարտի միության շրջանային կառույցի ղեկավարությունը՝ Վալերի Գևորգյանի, Իվան Ավանեսյանի ղեկավարությամբ, կրթության բաժնի վարիչ Էդուարդ Պետրոսյանը և ուրիշներ հավաք են կազմակերպել Ղարաբաղյան պատերազմի վետերանների հետ իր ծննդավայրում՝ Հադրութ քաղաքում, և քննադատել Երևանի Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ իր հայտարարությունները:

«Նրանցից ոմանք այն մարդիկ են, որոնք իրենց տեղը, տաքուկ անկյունը գտել են և ցանկանում են, որ այսպես շարունակվի: Բայց այն զանգվածը, ում նրանք հավաքել են, ոչ տեղյակ են, ոչ էլ կարող են այդ կերպ ապրել, և բոլորն այդ հավաքից վրդովված են դուրս եկել: Այդ հավաքը նպատակ է ունեցել ճնշում գործադրել իմ վրա, որպեսզի ես չշարունակեմ իմ ընդդիմադիր կեցվածքը, որպեսզի զերծ մնամ այդպիսի գործընթացներից: Փոխվարչապետի կողմից նույնաբովանդակ ճնշում էր եղել նաև Արթուր Աղաբեկյանի վրա»,- ասաց նա:

Ըստ Վահան Բադասյանի՝ ճնշումներ են եղել նաև Մարտունիում, որտեղ ամռանը կայացած նախագահական ընտրություններում Վիտալի Բալասանյանը հաղթել էր. «Այնտեղ հանդիպում ունեինք ժողովրդի հետ, փողոցներում, անկյուններում պատասխանատու բոլոր աշխատողները պահակ էին կանգնել, որպեսզի մարդկանց ընդգրկեն «սև ցուցակի» մեջ՝ հետագայում ճնշելու նպատակով»:

Սակայն Բադասյանի պնդմամբ՝ «Սահմանադրական Արցախ»-ը չի ընկճվում ճնշումներից, շարունակելու է լինել ժողովրդի կողքին՝ ժողովրդի հետ երկխոսելով: «Մեր գործունեությունն առաջիկայում տեսանելի կլինի, մենք պետք է խոսենք ժողովրդի հետ»,- ավարտեց իր խոսքը Վահան Բադասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում