Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Աթենքում եւ Սալոնիկում անցկացվել են Հայոց ցեղասպանության 96-ամյակի հիշատակի միջոցառումներ

Ապրիլի 16-ից Հունաստանի մայրաքաղաք Աթենքում եւ Սալոնիկ քաղաքում տեղի ունեցան 1915թ. Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության 96-ամյակի հիշատակի եւ ոգեկոչման մի շարք միջոցառումներ, որոնք նախապատրաստվել էին եւ անցկացվեցին հունահայ համայնքային կառույցների, մասնավորապես, ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեի, Ռամկավար ազատական կուսակցության եւ նրանց կառույցներ` Հայ Դատի հանձնախմբի եւ Հայ իրավանց խորհրդի անդամների հետ Հունաստանում ՀՀ դեսպանության համագործակցությամբ եւ անմիջական մասնակցությամբ:

Ապրիլի 16-ին Աթենքի Նեա Զմիրնի (Նոր Իզմիր) թաղամասի «Զանգակ» հուշակոթողի մոտ տեղի ունեցավ ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման բազմամարդ արարողություն, որին ներկա էին Հունաստանի հայ համայնքի, Աթենքի նահանգապետարանի, Նեա Զմիրնիի քաղաքապետարանի եւ տեղական ինքնակառավարման այլ մարմինների, տարբեր կազմակերպությունների ղեկավարներ, Հունաստանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, հոգեւոր առաջնորդներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:

Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտները պատվո պահակախումբ էին կազմել: Արարողության սկզբում ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին հոգեհանգստյան արարողություն կատարվեց Հունահայոց առաջնորդ Գերաշնորհ Խորեն եպս. Տողրամաջյանի գլխավորությամբ, ելույթներ ունեցան Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը, համայնքի ներկայացուցիչները, Աթենքի փոխնահանգապետ Լ. Վասիլակին, Նեա Զմիրնիի քաղաքապետ Ս. Ցուլակիսը եւ այլք: Արարողության ավարտին «Զանգակ» հուշակոթողին դրվեցին ծաղկեպսակներ ՀՀ դեսպանության, ՀՀ ռազմական կցորդի եւ հայ կուրսանտների, հունահայ համայնքային կառույցների եւ քաղաքական կուսակցությունների, Նեա Զմիրնիի քաղաքապետարանի կողմից: Հնչեցին երկու երկրների պետական օրհներգերը:

Ապրիլի 17-ին Աթենքի կենտրոնում գտնվող «Ատտիկոն» սրահում կայացավ հիշատակի արարողությունների հիմնական միջոցառումը: «Ատտիկոնի» սրահում հավաքվել էին Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ ու կառավարության անդամներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ եւ դիվանագետներ, ռազմական կցորդներ, նահանգային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հայ համայնքային կառույցների ատենապետներ եւ անդամներ, հույն հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ:

Հանդիսավոր միջոցառման հիմնական բանախոսն էր Թրակիայի Դեմոկրիտոս համալսարանի պրոֆեսոր Թեոֆանիս Մալկիդիսը, որը հանգամանորեն ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատճառներն ու հետեւանքները:

Ելույթներ ունեցան Հունաստանի խորհրդարանի փոխնախագահ Գ. Նիոտիսը, Հունաստանի կառավարության, Աթենքի նահանգապետարանի, հունական խորհրդարանում նեկայացված քաղաքական բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները: Հանդիսավոր նիստում ելույթով հանդես եկավ Հունաստանում ՀՀ դեսպան Գ. Ղալաչյանը, որն առանձնանշեց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման, մարդկության դեմ ուղղված ցեղասպանության ոճրի կանխարգելման կարեւորությունը` անդրադառնալով նաև Թուրքիայի ներկայիս պահվածքին: Հայաստանի դեսպանը Հայաստանի Հանրապետության Մովսես Խորենացի մեդալով պարգեւատրեց հայ ժողովրդի հույն վաղեմի բարեկամ, պրոֆեսոր Իոաննիս Խասիոտիսին, որը, ինչպես նշված է ՀՀ Նախագահի հրամանագրում, այդ պարգեւին արժանացել է հայ եւ հույն ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամության ամրապնդման գործում ներդրած ավանդի, Հայոց ցեղասպանության գիտական հիմնավորման համար:

Հանդիսավոր ձեռնարկին հաջորդեց բազմամարդ քայլերթ դեպի Հունաստանի մայրաքաղաքի կենտրոնական Սինտագմա հրապարակ, որտեղ շարվել էր պատվո պահակախումբը: Հունաստանի կառավարության, խորհրդարանի, Հայաստանի Հանրապետության դեսպանության, Հունաստանի խորհրդարանի քաղաքական բոլոր կուսակցությունների եւ հունահայ համայնքի կողմից ծաղկեպսակներ դրվեցին Անհայտ զինվորի հուշարձանին, զինվորական նվագախմբի կատարմամբ հնչեցին Հունաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության օրհներգերը:

Նույն օրը Սալոնիկի նահանգային եւ քաղաքային իշխանությունների հետ հայ համայնքային կառույցների համագործակցությամբ Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառում եւ ոգեկոչման արարողություններ տեղի ունեցան Սալոնիկի «Վելիտիո» դահլիճում: «Քրիստոնեության ողջակիզումը Օսմանյան կայսրության տարիներին» թեմայով ընդարձակ բանախոսությամբ հանդես եկավ հայտնի պատմաբան Վլասիս Աղձիտիսը, հնչեցին հայոց ցեղասպանությունը դատապարտող ելույթներ Սալոնիկի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների եւ հույն հասարակական-քաղաքական գործիչների, գործադիր մարմինների ղեկավարների, այդ թվում, Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսի կողմից: ՀՀ դեսպանության ներկայացուցիչն ընթերցեց օրվա առիթով Հայաստանի դեսպանի ուղերձը:

Այդուհետ տեղի ունեցավ քայլարշավ դեպի Անհայտ զինվորի հուշարձանը, որտեղ կայացավ Հայաստանի դեսպանության, համայնքային կազմակերպությունների եւ հունական իշխանությունների կողմից ծաղկեպսակների զետեղման արարողություն: Հուշարձանին ծաղկեպսակ դրեց Հունաստանի արդարադատության եւ մարդու իրավունքների նախարար Խ. Կաստանիդիսը:

Ապրիլյան այս օրերին Հունաստանի հայ համայքնային կազմակերպությունների կողմից անցկացվեցին գրքերի, ֆիլմերի եւ լուսանկարների ցուցադրություններ եւ այլ միջոցառումներ, Հունաստանի հայկական եկեղեցիներում տեղի ունեցան հոգեհանգստյան արարողություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում