Հռոմի նոր պապ Ֆրանցիսկոսը տնտեսվարման ևս մեկ օրինակ է տվել կաթոլիկներին: Խորխե Մարիո Բերգոլիոն կոչ է արել արգենտինացի կաթոլիկներին Հռոմ չայցելել մարտի 19-ին ծրագրված իր ձեռնադրման օրը, փոխարենը տնտեսված միջոցներն ուղղել բարեգործությանը: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Բերգոլիոն ողջ կյանքում համեստ է ապրել: Բուենոս Այրեսում նա նույնիսկ հրաժարվել է վարորդից: Դառնալով Հռոմի պապ՝ նա իր առաջին այցելությունները կատարել է առանց անվտանգության միջոցառումների:
Նրա ապագա՝ 10 սենյականոց տանը, որը գտնվում է Վատիկանի Առաքելական պալատի վերին հարկում, այժմ վերանորոգում է կատարվում: Նա դեռևս բնակվում է հյուրանոցում:











































