Saturday, 27 04 2024
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
Բողոքի ցույց անող տարբեր ուժեր ուղղորդվում են մեկ կենտրոնից
17:09
Իրանը համարում է, որ պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն են
Շոլցի պատասխանը. հայ-ադրբեջանական բանակցային դինամիկան կպահպանվի՞
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից
ՊՆ-ն հորդորում է
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը
«Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. վարչապետ
Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ
Ինչպես է Շոլցը Ալիևի հետ քննարկելու էներգետիկ հարցեր՝ անտեսելով ԼՂ-ում ցեղասպանության հանգամանքը
Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում
Ռուսաստանը կողմ է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ
14:15
Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը
Վաշինգտոնը Բաքվում պատերազմական հանցագործներ է բացահայտում. առայժմ՝ տեղեկատվական արտահոսքերի միջոցով
13:50
Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109- րդ տարելիցի առթիվ
Ոսկեպարը անվտանգ կլինի՞, Ալիևի սպառնալիքները կվերանա՞ն, երաշխիքներ կունենա՞նք. հարցեր են
Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ
Վարչապետը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Գլխավոր դատախազի հրավերով՝ ՀՀ ժամանած եվրոպական և միջազգային պատվիրակներն այցելել են Մատենադարան
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած

Ներիշխանական բունտի շանթարգելը

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է բարեփոխումների նախագծի նոր գլուխները՝ 7-15-ը: Դրանք հիմնականում վերաբերում են խորհրդարանական լիազորություններին, դատական համակարգի գործունեությանը:

Այս գլուխները բովանդակային քննարկման ենթարկելու իմաստավորվածությունն, իհարկե, հարաբերական է: Մի կողմից՝ միանգամայն հասկանալի է, որ Հայաստանում Սահմանադրությունը խախտելու համար է, համենայնդեպս՝ ներկայիս իշխանական համակարգի մտայնություններում, և ուրեմն քանի դեռ իշխանական համակարգը նույնն է, անիմաստ է քննարկել սահմանադրական բովանդակությունը: Մյուս կողմից՝ այդ բովանդակությունը որոշակիորեն նախանշում է, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում կամ կարող են տեղի ունենալ իշխանության ներսում, և այս տեսանկյունից սահմանադրական բովանդակությունը կարող է նշանակություն ունենալ՝ ներիշխանական պրոցեսներին հետևելու և իշխանական մթնոլորտն ու իրավիճակը դիտակետում պահելու համար:

Վերջին հաշվով՝ իշխող համակարգի դեմ քաղաքացիական, հասարակական պայքարի տեսանկյունից կարևոր է մշտապես իրազեկ լինել, թե ինչ վիճակում է իշխանությունը և կենսունակության ինչ աստիճանի վրա:

Դատելով սահմանադրական բարեփոխումների և՛ բովանդակային, և՛ ժամանակագրական ընթացքից՝ պետք է եզրակացնել, որ իշխանությունը շատ խառն է: Խառն է բառի ոչ ֆոլկլորային իմաստով, այլ թերևս հենց բուն իմաստով: Իշխանությունը Հայաստանում խայտաբղետ է, և սահմանադրական բարեփոխումների գործընթացը հենց դրա վկայությունն է: Այդ գործընթացը զուրկ է որոշակի առանցքից: Ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա առաջինը դրանում աչքի է ընկնում այն, որ կարծես թե փորձ է արվում խայտաբղետ իշխանությունն ինչ-որ կերպ տեղավորել խաղի որոշակի կանոնների շրջանակում, որը առավելագույնս մոտ կլինի այդ խայտաբղետությանը:

Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը կարծես թե առաջարկում է իշխանական համակարգին մի նախագիծ, որը հնարավորինս ընդլայնում, տարածում է իշխանությունը և հասցնում համակարգային ավելի լայն շրջանակների:

Այսինքն՝ նոր Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանն ըստ էության կարծես թե ցանկանում է լուծել ներիշխանական բունտի կամ ներիշխանական հեղաշրջման նախադրյալների, նախատրամադրվածությունների չեզոքացման հարցը՝ առնվազն առաջիկա ընտրություններից առաջ:

Այլ կերպ ասած՝ սահմանադրական ներկայիս գործընթացը ներիշխանական անհնազանդության շանթարգելն է, որ փորձում է կիրառել Սերժ Սարգսյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում