Մեկ ամսում Microsoft կորպորացիայի Surface Pro պլանշետների վաճառքը հասել է 400 հազար օրինակի՝ զգալիորեն առաջ անցնելով կրտսեր՝ Surface RT մոդելից: Հիշեցնենք, որ UBS ընկերության վերլուծաբանները հաղորդել էին, որ վերջին հաշվետու եռամսյակում Microsoft-ը կարողացել է իրացնել մեկ միլիոնից ավելի Surface RT պլանշետ: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Bloomberg-ի տվյալներով՝ 400 հազար օրինակը վատ սկիզբ չէ Surface Pro-ի համար, որի արժեքը կազմում է մոտավորապես 900 դոլար: ԱՄՆ-ում և Կանադայում Microsoft-ը պլանշետի վաճառքը սկսել էր փետրվարի 9-ին:
IDC-ի վերլուծաբանները կարծում են, որ Surface Pro-ի վաճառքի տեմպի ներկայիս տվյալներով՝ պլանշետի այդ տարբերակն, ամենայն հավանականությամբ, ավելի մեծ կոմերցիոն հաջողություն կունենա, քան Surface RT-ը: Հարկ է նշել, որ Surface RT-ի արժեքը սկսվում է 499 դոլարից:









































