Sunday, 14 06 2026
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին
19:50
Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում
19:40
Volkswagen-ը զանգվածային կրճատումներ կիրականացնի
19:30
Երկրին մոտենում է գեոմագնիսական փոթորիկ
19:20
Մասկը ցանկանում է տիեզերքում ստեղծել 1 մլն AI-արբանյակներից բաղկացած ցանց
Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Ադրբեջանական հեղուկ գազի հարցում Ուկրաինան ցանկանում է առաջ ընկնել Ռումինիայից

Ադրբեջանական Anspress.com կայքի փոխանցմամբ, 2015 թվականից սկսած` Ուկրաինան մտադիր է Ադրբեջանից տարեկան մինչև 5 միլիարդ խորանարդ մետր հեղուկ գազգնել: Այս մասին այսօր Բաքվում հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Իգոր Կիրյուշինը, ով մասնակցել է էներգետիկ համագործակցության գծով ադրբեջանա-ուկրաինական աշխատանքային խմբի նիստին.

«Ուկրաինական կողմն Ադրբեջանին առաջարկում է մասնակցել Ուկրաինայում կառուցվելիք գազի հեղուկացման տերմինալի շինարարությանը: Պլանավորված է, որ այն պատրաստ կլինի արդեն 2015 թվականին: Հենց այդ ժամանակ էլ Ուկրաինան մտադիր է Ադրբեջանից գնել տարեկան 5 միլիարդ խորանարդ մետր հեղուկացված գազ:

Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանի հետ համագործակցել նաև Վրաստանի տարածքում գտնվող Կուլևիի տերմինալի կառուցման հարցում (որի սեփականատերը Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն է` SOCAR): Մենք Ադրբեջանին նաև առաջարկում ենք սեփական նավթը Եվրոպա տարանցել Ուկրաինայի տարածքով (Օդեսա-Բրոդի-Պլոտսկ-Գդանսկ)»:

Հիշեցնենք, որ Կուլևիում կառուցվելիք գազային տերմինալում ադրբեջանական գազը կհեղուկացվի և հատուկ լցանավերով կուղղվի ռումինական Կոնստանցա նավահանգիստ, այնտեղից էլ` Եվրոպա: Ռումինական Romgaz ընկերությունն արդեն իսկ աշխատում է այն ընդունող համալիրի ստեղծման վրա:

Եվ ահա, այս ամենին ցանկանում է միջամտել Ուկրաինան: Չի բացառվում, որ գործընթացին կարող է ներգրավվել Բուլղարիան: Իսկ ահա Ադրբեջանի ավագ եղբայր Թուրքիան դուրս է մնում խաղից: Ադրբեջանական գազի հեղուկացման տարբերակն առաջին հերթին ուղղված է սեփական գազի արտահանման տարբերակների դիվերսիֆիկացմանը և Թուրքիայից ունեցած տարանցիկ մեծ կախվածության նվազեցմանը:

Պետք է փաստել, որ վերջին շրջանում գնալով ավելի է կարևորվում գազի հեղուկացման եղանակով առաքման տարբերակը, ինչն առավել նախապատվելի է խողովակաշարային տարբերակից: Խողովակաշարերը մեծ թերություն ունեն. երբ սպառվում են տվյալ հանքավայրի պաշարները, արտադրողն ու սպառողը ստիպված են մեծ ծախսեր կատարել` նոր խողովակաշար կառուցելու համար, մինչդեռ հեղուկ գազի պարագայում դա չի գործում. եթե գազը վերջացել է, օրինակ, Ալժիրում, ապա այն կարելի է գնել, ասենք, Ինդոնեզիայից: Այսինքն` հեղուկ գազի համար խողովակաշարեր պետք չեն, այն լիարժեքորեն համապատասխանում է ծովային փոխադրմանը:

Ի դեպ, համայն աշխարհում գնալով աճում է հեղուկ գազի արտադրությունը. փորձագետների հաշվարկով, առաջիկա երեք տասնամյակներին այն կաճի մոտ 50 տոկոսով: Ըստ կանխատեսումների` 2012-ին դա կազմելու է 400 միլիարդ խորանարդ մետր, ինչը Եվրոպայի համար կարող է նշանակել «խողովակաշարերի դարաշրջանի» ավարտ:

Հեղուկ գազի Եվրոպայի հիմնական մատակարարներն են Ալժիրը, Եգիպտոսը, Տրինիդադը և Տոբագոն, Քաթարը, վերջին շրջանում նաև` Նորվեգիան: Այս ցանկն աճելու միտում ունի: Մասնավորապես Ադրբեջանը, որի գազի հետախուզված պաշարները գնահատվում են 1.5-2 տրիլիոն խորանարդ մետր, այժմ ցանկանում է տեղ զբաղեցնել առաջատար գազամատակարարների շարքում:

Որպես սպառողի` Եվրոպայի համար հեղուկ գազի առավել գրավիչ կողմերն են.

– լրացուցիչ ծավալների ներմուծման օպերատիվ ավելացման հնարավորությունը գազի ամենաշատ սպառման շրջանում,
– դրա մատակարարման հնարավորությունն էլ ավելի մեծ թվովսպառողների, որոնք «կապված» չեն մայրուղային գազատարների ենթակառուցվածքին,
– առավել ցածր աշխարհաքաղաքական ու տարանցիկ ռիսկերը նոր տրանսսահմանային ու տրանսկոնտինենտալ գազատարների անցկացման համեմատ:

Միաժամանակ զսպիչ գործոններ են հանդիսանում.

– զգալի նախնական կապիտալ ներդրումների անհրաժեշտությունը,
– գազի հեղուկացման համալիրների շինարարության երկարատևությունը,
– գազահանքերից վերջնական սպառողին գազը հասցնելու ճանապարհին գազի մշակման առավել բարդ տեխնոլոգիաները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում