Saturday, 27 04 2024
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին

Եթե չլիներ Ռուսաստանը, Ղարաբաղյան հակամարտությունը կլուծվեր. ադրբեջանցի փորձագետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:

Պարո՛ն Ջաֆարով, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հայաստան կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո: Հետևելով հայ-ադրբեջանական շփման գծի լարված իրավիճակին և ընդհանրապես հակամարտության կարգավորման շուրջ ընթացող զագացումներին՝ ի՞նչ եք կարծում՝ Ղարաբաղի կարգավիճակի հստակեցում հիմա հնարավո՞ր է:

Չգիտեմ՝ ով ինչպես է մտածում, բայց անձամբ ես չեմ հավատում ո՛չ Մինսկի խմբին, ոչ էլ համանախագահներին: 20 ից ավել տարիների ընթացքում իրենք «ապացուցել են», թե ինչի են ունակ և ինչ ավանդ ունեն հակամարտության կարգավորման հարցում: Դատարկախոսություն, ֆորմալ բանակցություններ, տարբեր մակարդակների անարդյունք աշխատանք՝ աշխարհի տարբեր հանգստյան երկրներում: Մարդիկ ուրիշի դժբախտության վրա իրենց երջանկությունն են կառուցում և ամեն անգամ «պայծառ ապագա» խոստանալուց բացի՝ ոչինչ չեն անում:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ամերիկացի համանախագահ պարոն Ուորլիքը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատմության մեջ կմնա որպես մի անձ, որը համարյա ամեն շաբաթ թվիթերյան իր էջում «շեդևրներ» է գրում, որոնք, սակայն, ոչ մի արդյունք չեն ունենում: Եթե հավատանք նրան, ապա Ղարաբաղում վաղուց խաղաղ ու հանգիստ է, բայց իրականությունն այդպես չէ, ու դա պետք է հասկանան և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում:

Այդ երեք «եղբայր-ակրոբատները», գումարած՝ ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը, լեհ անփոխարիների դիվանագետ պարոն Անջեյ Կասպրշիկը, որին վաղուց երևի արդեն մոռացել են հարազատ Լեհաստանում, միայն ցույց են տալիս, թե առավոտից երեկո աշխատում են: Հիմա կողմերին առաջարկում են մի տարբերակ , որի մասին երևի 20-30 անգամ տարատեսակ քննարկումներ են եղել:

Եթե այդ հակամարտության կարգավորման մեջ չկա որևէ տեղաշարժ կամ դինամիկա, ի՞նչ կարգավիճակի մասին կարող է խոսք լինել: Եթե այդպես է, ապա Ադրբեջանը միշտ առաջարկել և այսօր էլ Ղարաբաղին առաջարկում է ամենաբարձր կարգավիճակը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Մեր երկիրն առաջարկում է ավելի բարձր կարգավիճակ, քան նույնիսկ Խորհրդային միության ժամանակաշրջանում է եղել: Եվ մի՞թե հասկանալի չէ, որ Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ միջազգայնորեն ճանաչված իր տարածքում հայկական երկրորդ պետությունը լինի: Այդ մասին ոչ մեկ անգամ հայտարարել է և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարները։

Ես այդ պատճառով կարծում եմ, որ նման հերթապահ հայտարարությունները համանախագահների կողմերից միայն ժամանակի վատնում կարելի է համարել: Դա հին և վաղուց մոռացված երգ է: Սկզբում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերի խիստ կատարումը, որտեղ շատ պարզ ու հստակ ասվում է, որ հայկական զինված միավորումները պետք է Ադրբեջանի տարածքից դուրս հանվեն, և միայն դրանից հետո՝ մնացած բոլոր հարցերը։

Եվ շփման գծում ոչ մի լարվածություն կողմերի միջև չի կարող Ադրբեջանի վրա ճնշում լինել, որ պաշտոնական Բաքուն կարգավիճակի հետ կապված որևէ քննարկման գնա: Նախ մարդիկ պետք է վերադառնան իրենց մշտական բնակության վայր, և միայն դրանից հետո լուծվեն բոլոր հարցերը, որոնցում կարող են ներառվել և՛ կարգավիճակի, և՛ միջնորդների հետագա գործունեության հարցերը:

Իմ անձնական կարծիքով՝ եթե ուղիղ կոնտակտ լիներ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական և ոչ պաշտոնական ներկայացուցիչների միջև՝ ժողովրդի ընտրյալների տեսքով, հնարավոր է՝ վաղուց նման իրավիճակից դուրս գալու ելքեր գտնված լինեին: Ուղղակի որոշ մարդկանց ձեռնտու չէ նման տարբերակը, և այդ պատճառով ամեն կերպ փորձում են այնպես անել, որ կարգավորման ընթացքը հապաղի:

Հայաստանի նախագահը Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ողջամիտ զիջումների Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո, բայց ի պատասխան դրան՝ Ադրբեջանը, կարծես, մի քանի օր շարունակ սահմանը բավականին լարված էր պահում:

Ես, ինչպես նաև Հայաստանի շատ քաղաքացիներ, շատ հարցերի, այդ թվում նաև արտաքին քաղաքականության հետ կապված հարցերում Հայաստանի նախագահին չեմ հավատում: Ես պարզապես չեմ հասկանում, թե ինչ զիջումների մասին է խոսում պարոն Սարգսյանը, երբ մինչ այս պահը ոչ մի խոսք չի ասվել ինչպես իր երկրի ներսի, այնպես էլ ողջ տարածաշրջանի մթնոլորտի առողջացման մասին: Ինչի՞ է հասել նա այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի անկախության հարցում: Հայաստանի նախագահն ավելի շատ Մոսկվայի թելադրանքով է քայլերն իրականացնում, ընդ որում՝ եթե չլիներ հենց այդ Ռուսաստանի միջամտությունը, ապա խնդիրը վաղուց լուծված կլիներ: Ուղղակի Սարգսյանի ռեժիմը չի կարողանում մերժել Մոսկվայի իր վերադասներին: Եթե չլիներ Ռուսաստանը, ապա Ադրբեջանը կվերականգներ իր տարածքային ամբողջականությունը, և բազմաթիվ քաղաքացիներ՝ երկու կողմից էլ, վաղուց կդադադրեին տանջվել: Ինչքան զոհեր ու կորուստներ՝ ինչպես զինվորների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում… Եվ ո՞վ է դրա համար պատասխան տալու:

Այն միջադեպերը, որոնք տեղի են ունենում շփման գծի ողջ երկայնքով, որևէ զիջումների չեն բերելու, և ես հեռու եմ այն մտքից, թե կարող են սկսվել լայնամաշտաբ պատերազմական գործողություններ: Շփման գծում նման իրավիճակներ էլ են եղել, և պետք է անկեղծ լինել ու ասել, որ նախկինում իրավիճակն էլ ավելի սուր էր, և զոհեր երկու կողմից էլ ավելի շատ էին լինում: Ուղղակի տառապում են երկու կողք կողքի ապրող ժողովուրդներ: Հենց Հայաստանը սրանից ավելի շատ է տանջվել, քան Ադրբեջանը: Այո, ժամանակավորապես մեր տարածքները օկուպացված են, բայց բոլորը հասկանում են, որ դրսում 21-րդ դարն է, և իրավիճակն այսպես անվերջ չի կարող շարունակվել: Ամեն ինչ կտանի նրան, որ իրավիճակը կհանգի իր նախորդ տեսքին: Թե դա ինչպես կլինի՝ դժվար է կանխատեսել, բայց ցանկալի կլիներ, որ դա շուտ լիներ, ու երկու կողմից էլ քիչ կորուստներ լինեին։

Հայաստանի նախագահը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահը մեզ մեծ նվեր է արել Բաքվի եվրոպական խաղերի ժամանակ՝ ապահովելով սահմանի խաղաղությունը, սակայն հետագայում ողջ միջազգային հանրությունը համոզվել է, որ դա ընդամենը խաղաղության իմիտացիա է: Ադրբեջանին ինչո՞ւ է պետք սահմանի լարվածությունը:

– Հայաստանի նախագահի այն խոսքերը, թե Ադրբեջանը նրան մեկասմյա նվեր է արել Եվրոպական խաղերի ժամանակ, պետք է հասկանալ, թե Սարգսյանը այդ ժամանակաշրջանն օգտագործել է սեփական շահերի համար:

Նրա թիմը բարձրացրել էլեկետրաէներգիայի սակագինը, որը հետագայում բոլորի համար մեծ գլխացավանք առաջացնող ցույցերի վերածեց:

Իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյանն ուղղակի ցուցադրեց իր չիմացությունը: Այդ ո՞ր երկիրը Եվրոպական խաղերի ընթացքում ռազմական գործողություններ կծավալի: Ինքը՝ Ադրբեջանը, դիմել է միջազգային հանրությանը, որ այդ շրջանում որևէ անհանգստություն, չսպասված միջադեպ չլինի:

– Ռուսաստանը 200 մլն դոլար վարկի դիմաց Հայաստանին զենք է վաճառելու: Ե՛վ հայկական, և՛ ռուսական լրատվամիջոցները գրում են, որ հնարավոր է՝ «Իսկանդեր-Մ» համալիրի վաճառք: Դա ինչպե՞ս կանդրադառնա ուժերի հավասարակշռության վրա: Տարածաշրջանի ո՞ր երկրների դեմ կարող է օգտագործվել «Իսկանդեր-Մ»-ը: Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս գործարքից հետո Ռուսաստանն Ադրբեջանին զենքի նոր քանակ վաճառի:

– Այն, որ Ռուսաստանն իրեն երբեք անկեղծ չի պահել Ղարաբաղի հարցում ՝ հայտնի է և՛ Ադրբեջանում, և՛ անգամ Հայաստանում: Իմ կարծիքով՝ Ռուսաստանին, ԱՄՄ-ին , ինչպես նաև Ֆրանսիային ձեռնտու է, որ շփման գծում լարվածություն լինի: Նրանք վարպետորեն օգտագործում են առիթը և տարատեսակ զենքեր առաջարկում և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին:

Այն, որ հիմա ակտիվորեն քննարկվում է հարց, թե Ռուսաստանը 200 մլն վարկի դիմաց Հայաստանին զենք է վաճառելու, և դա կներառի նաև «Իսկանդեր-Մ»-ի վաճառքը, վերը նշվածի վառ օրինակն է: Նրանց համար կարևորը փողն է: Իսկ երկու երկրների ճակատագրերը, որոնք ապագայում էլ ստիպված ն լինելու հարևանությամբ ապրել, նրանց չի հետաքրքրում:

Այդ քայլով Ռուսաստանը կցավեցնի նաև Թուրքիային՝ մի երկրի, որն այն ճգնաժամային օրերին, երբ ամբողջ աշխարհը Պուտինի ու նրա թիմի դեմ էր Ուկրաինայի պատճառով, օգնության ձեռք մեկնեց Ռուսաստանին: Ինչքան շատ լինի սպառազինությունը տարածաշրջանում, այնքան ավելի մեծանում է երկրների միջև ռազմական գործողություններ ծավալելու հավանականությունը:

Իրանի ապաշրջափակումից հետո հնարավո՞ր է՝ այդ երկիրը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ուղղակի կամ անուղղակի ներգրավվածություն ունենա:

Իրանը մշտապես Ղարաբաղի հարցում ունեցել է մի այնպիսի դիրքորոշում, որ չնեղացնի ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին։ Մենք չպետք է մոռանանք, որ հենց Իրանը ակտիվորեն օգնում է Հայաստանին և՛ տնտեսական, քաղաքական, մշակութային, և՛ վերջին շրջանում՝ նույնիսկ ռազմական մի շարք հարցերում:

Առանց Իրանի ակտիվ աջակցության՝ Հայաստանի համար բավականին դժվար և կատաստրոֆիկ կլիներ կյանքի գործունեության գրեթե բոլոր ոլորտներում:

Ինչ վերաբերում է Իրանի և «վեցյակի» համաձայնությանը, ապա Իրանը ավտոմատ կերպով դուրս եկավ անհնար մի իրադրությունից: Ոչ ոք այդպիսի վերջաբան չէր սպասում: Բայց նման բան եղավ, և հիմա տարածաշրջանում ու աշխարհում շատերը կարող են հանգիստ շունչ քաշել: Թեհրանը կարողացավ ԱՄՆ-ին և մյուս երկրներին ապացուցել, որ մինչ այս պահը նրանք ճիշտ ճանապարհի վրա էին, և հիմա նրանք ավելի համարձակ կերպով կարող են առաջարկել իրենց միջնորդական դերակատարությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

Չնայած՝ մոտակա ժամանակաշրջանում հաջողության չպետք է սպասել: Միայն Բաքվի և Երևանի միջև է հնարավոր սպասել երկար սպասված պայմանավորվածության Ղարաբաղի հարցով: Եվ որքան շուտ դա պատահի, այնքան ավելի լավ ամբողջ տարածաշրջանի և մեր երկրների քաղաքացիների համար: Պետք է դադարենք թշնամական գործունեությունը և անցնենք ակտիվ համագործակցության կյանքի բոլոր ոլորտներում: Ես հասկանում եմ, որ սկզբից դա կլինի բավականին բարդ, գրեթե անհնար, բայց առանց դրա Հարավային Կովկասում խաղաղություն լինել չի կարող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում