Հայտնի թոփ-մոդել Միրանդա Քերրն ավտոմեքենայով լուրջ վթարի է ենթարկվել և վնասել է ողնաշարը:
Ինչպես հաղորդում է The Sun պարբերականը, Միրանդա Քերրի ավտոմեքենան բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, որի վարորդը չի կարողացել կառավարել այն: Վերջինս այժմ կալանավորված է։
Ավելի ուշ մամուլի ներկայացուցիչները նկատել են, որ Քերրը հատուկ բանդաժով է, որը նա հմտորեն թաքցրել է գլխաշորի տակ: «Նա ցավեր ունի վնասվածքի պատճառով: Բայց մենք ուրախ ենք, որ վնասվածքն ավելի լուրջ չէ»,- նշել է աստղի մամլո-քարտուղարը:









































