Իրանը ոստիկանության և «Բասիջի» քաղաքացիական ջոկատները կկիրառի նախագահական ընտրությունների անվտանգության ապահովման համար։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը:
Իրանում հերթական նախագահական ընտրությունները նշանակված են 2013 թվականի հունիսի 14-ին:
Քվեարկության արդյունքում կընտրվի ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեժադի իրավահաջորդը: Ամադինեժադը, համաձայն երկրի սահմանադրության, չի կարող առաջադրվել երրորդ ժամկետում:
Թեհրանի նահանգապետ Իսա Ֆարհադիի խոսքերով՝ առաջիկա ընտրություններում անվտանգությունը կապահովեն ոստիկանության 15 հազար աշխատակիցներ և «Բասիջի» 99 գումարտակներ:
2009 թվականին Իրանում ընտրություններին հաջորդեց բողոքի ալիքը, բազմաթիվ մարդիկ ձերբակալվեցին: «Նույն սցենարը բացառելու համար, անվտանգության միջոցառումները պետք է ուժեղացվեն»,- ասել է Ֆարհադին:









































