«Ֆորմուլա»-ի եռակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը հրաժարվել է կանխատեսումներ անել նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ: «Արքայական ավտոարշավներ»-ի նոր մրցաշրջանը մեկնարկելու է վաղը՝ Ավստրալիայի Գրան-պրիով:
«Շատ ուրախ եմ նոր մրցաշրջանի մեկնարկելու կապակցությամբ: Ես կանխատեսումներ չեմ անի, քանի որ հիմա դա անել ուղղակի հնարավոր չէ: Հիմա իմ անվան դիմաց 0 միավոր կա և բոլորի հնարավորությունները հավասար են»,- Ֆետելի խոսքերը մեջբերում է Autosport.com-ը:
Հիշեցնենք, որ 25-ամյա Ֆետտելը «Ռեդ Բուլլ»-ի կազմում հանդես է գալիս 2009 թվականից: Վերջին 3 մրցաշրջաններում գերմանացին 3 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: