Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Մոսկվան թույլ չի տա, որ իրանական գազը Եվրոպա արտահանվի Հայաստանով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանագետ Էմմա Բեգիջանյանը:

– Տիկին Բեգիջանյան, Իրանի և «վեցյակի» համաձայնությունից հետո նոր իրավիճակ է ստեղծվել ամբողջ տարածաշրջանում:  Հայաստանն  ինչպե՞ս կարող է օգտվել սրանից: Հայ-իրանական հարաբերությունները զարգանալու հեռանկար ունե՞ն:

 – Մի քանի կարևոր նախագծեր են եղել այս ընթացքում: Քանի որ իրանական կողմը ֆինանսական դժվարություններ ուներ, և Իրանն էր Արաքսի վրա ՀԷԿ կառուցողը՝ հիմա  դա գործի կդրվի: Մինչ օրս հայ-իրանական տնտեսական փոխհարաբերությունների ծավալը ընդամենը կազմել է 300 մլն, դրանից առաջ էլ համարյա այդքան էր՝ 250 մլն, առանձնապես փոփոխություն չկա:  Եթե մտածում ենք էներգակիրների մասին, ապա «Գազպրոմն» է, որ պետք է Իրանի հետ բանակցի: Երկաթուղու հարցում Ռուսաստանը չի ցանկանում, նշեցին, թե  երկաթուղու կառուցման անհրաժեշտություն չեն  տեսնում, բայց դա  մեզ համար բավականին շահավետ կլինի: Մեր ճանապարհները կբացվեն՝ դա ամենամեծ ծրագիրն է, որին պետք է ընթացք տրվի:

Տեսնո՞ւմ եք այնպիսի հնարավորություն, որ  իրանական գազը դեպի Եվրոպա Հայաստանով և Վրաստանով արտահանվի:

Ռուսաստանը դա թույլ չի տա: Այդ հարցը Ռուսաստանն է որոշելու: Իրան-Հայաստան գազամուղն էլ «Գազպրոմն» է տնօրինում: Դա, իհարկե, մեզ համար բաղձալի մի բան կլիներ: Մինչև պատժամիջոցները «Գազպրոմն» ինքը  Իրանում ներդրումներ էր կատարում, հիմա նորից կփորձի:

1992 թվականից ընթանում էին գազամուղի այդ բանակցությունները, միշտ խանգարողներ եղել են՝ 2002 թվականին է շահագործման հանձնվել ավելի փոքր տրամագծով: Մինչդեռ   Թուրքիայի հետ 1996 թվականին կնքեցին 20 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիր ու 2001-ին շահագործման հանձնեցին: Իրանցիները իրենք արագացրեցին ընթացքը ու մեծ չափով տուգանք պահանջեցին, եթե ժամանակին չշահագործվեր: Իրենց դեպքում չորս տարում կառուցվեց, իսկ այս դեպքում՝ գրեթե 12:

Ինքը՝ Իրանը, շահագրգռված կլինի՞  Հայաստանով գազն արտահանելու հարցում:

Իրանը շահագրգիռ է, Իրանին անհրաժեշտ են այլընտրանքային տարբերակներ: Թուրքիան շատ մեծ ջանքեր է  գործադրում, որ իրանական գազը Թուրքիայով անցնի, բայց իրանական կողմը շահագրգիռ է, որ հենց Հայաստանով գնա:

Իրանն ապաշրջափակումից հետո կարո՞ղ է ուղղակի կամ անուղղակի ներգրավվածություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

– Առաջին երկիրը, որին երկու կողմն էլ ընդունեցին, որը միջնորդում էր այդ հարցում, հենց Իրանն էր, հետո Իրանին դուրս թողեցին: ԵԱՀԿ-ն այն ձևաչափն էր, որտեղ Իրանը դեր չուներ: Իրանը միշտ երկու կողմերին էլ առաջարկել է, բայց երբեմն մի կողմն է մերժել, երբեմն՝ մյուս: Իրանն ունի սահմանափակումներ ամբողջական հայամետ կողմնորոշում ունենալու համար, քանի որ իսլամական երկիր է: Իսկ իսլամական աշխարհում շատ երկրներ նրան  մեղադրում են քրիստոնյա Հայաստանի շահերը պաշտպանելու համար: Ադրբեջանն անընդհատ շահարկում է այդ հանգամանքը, Սաուդյան Արաբիան, Պակիստանը լիովին կիսում են Ադրբեջանի և Թուրքիայի տեսակետները: Հիմա, երբ Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև թշնամական հարաբերություններ են, չի կարող  հայամետ քաղաքականություն ունենալ: Իրանի դիվանագիտական  բարձրաձայնվող տեսակետը լիովին ադրբեջանամետ է, ուրիշ բան, որ նրա ազգային շահերը պահանջում են հայամետ լինել: Իրանը պահանջում ու ցանկանում է Հայաստանին տեսնել հզոր ու անկախ երկիր:

– Ձեր տպավորմամբ՝ Հայաստանի իշխանությունները քայլեր ձեռնարկո՞ւմ են ստեղծված նոր իրավիճակից օգտվելու համար: Հայաստանում Իրանի դեսպան Մուհամեդ Ռեյիսին  այս ընթացքում բավականին հետաքրքիր ակնարկներ հնչեցրեց, որին կարծես արձագանք չեղավ:

Ես գլխավոր հարցը երկաթգծի հարցն եմ համարում: Եվ ի պատասխան ռուսական կողմի այն հայտարարության, թե դրա կառուցման անհրաժեշտություն չի տեսնում, հայկական  կողմն ասաց, որ կառուցվելու է:

Մյուս հարցերով պարզից էլ պարզ է, որ մենք չափից դուրս շատ ենք կախված Ռուսաստանից, և այդ լռությունը հենց դրանով է  պայմանավորված: Ռուսաստանը չնայած համաձայնեց, որ պատժամիջոցները վերանան, Իրանը գազի առումով դառնում է Ռուսաստանի թիվ մեկ մրցակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում