Ճապոնիայի Հիրոսիմա պրեֆեկտուրայի Էնոձիմա քաղաքում անհայտ անձը դանակի հարվածներով սպանել է 2, վիրավորել՝ 5 մարդ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-երը:
Կատարվածի մասին հաղորդագրություն ստանալուց անմիջապես հետո իրավապահ մարմինները ձերբակալել են հանցագործության կասկածյալին: ԶԼՄ-երի տվյալներով՝ ձերբակալված տղամարդը Չինաստանի քաղաքացի է:
Տեղի ունեցածի պատճառները պարզվում են:











































