BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ` 12 խաղաղօվկիանոսյան երկրների նախարարները Հավայան կղզիներում մասնակցել են Խաղաղօվկիանոսյան գործընկերության շրջանակներում առևտրի ազատականացման մասին բանակցություններին, սակայն չեն կարողացել համաձայնության գալ:
Առկա տեղեկատվության համաձայն` դրա համար հիմնական խոչընդոտ է դարձել ինտելեկտուալ սեփականության իրավունքի հարցը: ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Մայքլ Ֆրոմանը հայտարարել է, որ բանակցությունները շարունակվելու են, և նախարարներն անպայմանորեն գալու են համաձայնության:
Համաձայնության դեպքում այդ երկրներին բաժին կընկնի համաշխարհային տնտեսության մինչև 40 տոկոսը: Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունը՝ որպես միջազգային առևտրա-տնտեսական կազմակերպություն, նրա ստեղծողների մտահղացմամբ պետք է այլընտրանք հանդիսանա Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիային ու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցությանը:











































