Google ինտերնետ հսկան որոշում է ընդունել իր խանութից հեռացնել գովազդն արգելափակող հավելվածներն ու ծրագրային հավելումները (փոքր ծրագրեր, որոնք թույլ են տալիս գործառույթներ ավելացնել դիտարկիչին): Արգելքի տակ են հայտնվել Firefox-ի համար Adblock Plus ծրագրային հավելումն ու տասնյակ այլ տեխնոլոգիական արտադրանքներ: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Որոնողական պորտալը համարում է, որ նման ծրագրերը խախտում են բաշխման մասին համաձայնագիրը՝ օգտատիրոջը թույլ տալով չնայել ինտերնետ էջերի գովազդը:
Այժմ նման հավելվածները կարելի է տեղադրել միայն մշակողների կայքերից: Google-ի տրամաբանությունը հասկանալը հեշտ է: Ընկերությունն իր հիմնական եկամուտը ստանում է գովազդի ցուցադրումից, իսկ նման ծրագրերը կարող են լրջորեն վնասել բիզնեսին:
2012-ին ընկերության մաքուր շահույթը աճել է 10.2 տոկոսով՝ հասնելով 10.74 միլիարդ դոլարի:







































