Կորեական թերակղզու շուրջ իրադրությունը և Սեուլի ու Փխենյանի հարաբերությունները լարված են մնում: Մարտի 13-ին Հյուսիսային Կորեան արել է հերթական կտրուկ հայտարարությունը:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը պատվիրել է հակամարության սրման դեպքում Դեղին ծովում գտնվող Պենենդո և Տեչհոնդոն կղզիները «կրակի ծովի» վերածել: Հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ Կիմ Չեն Ինը ճակատի հարավարևմտյան հատվածում ղեկավարում էր Կորեայի ժողովրդական բանակի չորրորդ բանակային կորպուսի զորավարժությունները:
Ինչպես հաղորդել է Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը, Կորեայի ժողովրդական բանակի գերագույն հրամանատարը նշել է հրետանային միավորների կարևոր դերը, հատկապես Մու և Չժանջե կղզիներում՝ հանուն հայրենիքի վերամիավորման մեծ պատերազմում վճռական հաղթանակի ապահովման: «Նրանց վերապահված է Պենենդո և Տեչհոնդո կղզիները կրակի ծովի վերածել»,- ասել է նա:
Հարավային Կորեան և ԱՄՆ-ն անցկացնում են ամենամյա Key Resolve և Foal Eagle զորավարժությունները, որոնք կտևեն մինչև ապրիլի 30-ը: Դրանք անցկացվում են Հյուսիսային Կորեայում միջուկային երրորդ փորձարկման հետևանքով իրադրության սրման ֆոնին:







































