Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է ՉԼ 1/8 եզրափակիչում Լոնդոնի «Արսենալ»-ից 0:2 հաշվով կրած պարտությունը:
«Մեր բախտն ուղղակի բերեց, որ Լոնդոնում կարողացանք հաղթել նման հաշվով: Եթե չկարողանայինք առավելության հասնել 1:3 հաշվով, չէինք կարողանա դուրս գալ քառորդ եզրափակիչ:
Մենք լուրջ էինք տրամադրված հանդիպմանը, սակայն խաղադաշտում չկարողացանք իրականություն դարձնել այն, ինչ նախատեսել էինք: Պետք է գոհ լինենք, որ դուրս եկանք հաջորդ փուլ:
Մենք արժանի էինք այս արդյունքին, սակայն «Արսենալ»-ից կրած պարտությունից հետո պետք է հետևություններ անել»,- Նոյերի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:







































