Vesti.ru-ի փոխանցմամբ՝ բջջային շուկայի առաջատար եռյակում կատարվել են փոփոխություններ։ Strategy Analytics վերլուծական ընկերության փորձագետները հաշվետվություն են պատրաստել 2015 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքների մասին։
Strategy Analytics-ի տվյալներով՝ առաջին տեղում նախկինի նման կորեական Samsung ընկերությունն է, որի շուկայական մասնաբաժինը ընթացիկ տարվա ապրիլ-հունիս ամիսներին 22.3 տոկոսից կրճատվել է մինչև 20.5 տոկոս՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։
Երկրորդ տեղը պահպանել է Apple ընկերությունը, որի մասնաբաժինը 8.2 տոկոսից աճել է մինչև 10.9 տոկոս։ Իսկ ահա երրորդ տեղում հայտնվել է չինական Huawei ընկերությունը, որը դուրս է մղել Microsoft-ին, որին պատկանում է Nokia-ն։ Շուկայում Microsoft-ի մասնաբաժինը 11.8 տոկոսից նվազել է մինչև 6.4 տոկոս, իսկ Huawei-ինը 4.8 տոկոսից հասել է մինչև 7 տոկոսի։







































