ԱՄՆ ուլտրաաջ քաղաքական գործիչները պատրաստում են ընդդիմության առաջնորդ էնրիկե Կապրիլեսի սպանությունը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն հեռուստաելույթում,- հաղորդում է Reuters-ը:
«Մենք հայտնաբերել ենք ուլտրաաջերի պլանները, որոնք կապված են Ռոջեր Նորյեգայի ու Օտտո Ռայխի հետ՝ հարձակում գործել նախագահի թեկնածու ընդդիմադիր գործչի վրա»,- ասել է Մադուրոն:
Մադուրոյի անվանած անձինք ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի ադմինիստրացիայի բարձրաստիճան չինովնիկներ են: Մադուրոն ոչ մի այլ տեղեկություն չի հայտնել, միայն նշել է, որ Վենեսուելայի կառավարությունը ուղարկել է ուժային կառուցի ներկայացուցչի, որը պետք է հանդիպի Է. Կապրիլեսի թիմի հետ:
40-ամյա Կապրիլեսը Միրանդա նահանգի նահանգապետն է և «Արդարադատություն առաջին հերթին» (Primero Justicia) կուսակցության անդամ:
2012 թ. աշնանը նա Վենեսուելայի նախագահական ընտրություններում պարտվել էր Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին:









































