Wednesday, 01 07 2026
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին

Երևանի մանկապարտեզները տարեկան ծրագրով նախատեսված նոր գույքն են ստանում

Երևանի համայնքային ենթակայության մանկապարտեզները նոր գույքով համալրելու տարեկան ծրագիրը մեկ ամիս է, ինչ ընթացքում է։ Արդեն երրորդ տարին անընդմեջ իրականացվող ծրագրում յուրաքանչյուր տարի ընդգրկվում են բոլոր մանկապարտեզները, որոնք աստիճանաբար համալրվում են անհրաժեշտ նոր գույքով՝ ըստ տարվա գույքագրման տվյալների։

«Երեք տարի առաջ, երբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախաձեռնեց այս լայնածավալ ծրագիրը, Երևանի գրեթե բոլոր մանկապարտեզներում դեռևս խորհրդային տարիների հնամաշ գույքն էին գործածում։ Այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ ծրագրի ենթաբաժիններից մեկը, օրինակ, լիարժեք կատարված է. համայնքային ենթակայության բոլոր 162 մանկապարտեզներն ապահովված են խոհանոցային նոր տեխնիկայով՝ սառնարաններով, սառցախցիկներով, մսաղացներով. որոշներն անգամ, հաճախող երեխաների թվով պայմանավորված՝ երկու և ավելի սառնարանով։ Ծրագիրն իրականացվում է տարեկան ծամանակացույցի համաձայն։ Կոշտ գույքի բաշխումը շարունակվում է։

Մահճակալներից, զգեստապահարաններից բացի, այս տարի մանկապարտեզներն առաջին անգամ ստանում են նաև խոհանոցի կենցաղային նոր գույք՝ տեխնիկական մասնագիտական բնութագրերով։ Տարեկան այս ծրագիրը շարունակական է լինելու։ Քաղաքապետի պահանջն է՝ յուրաքանչյուր երեխա, ով հաճախում է մանկապարտեզ, իրեն անհրաժեշտ նորմատիվներով լիարժեք ապահովված լինի՝ որակյալ սննդով ու այն ամենով, ինչ չափորոշիչներով սահմանված է նրա համար»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և հավելել, որ ընդունող հանձնաժողովը մանրակրկիտ հետևողականությամբ է ստուգում գույքի համապատասխանությունը տեխնիկական բնութագրերին։ Այս տարի որևէ թերացում չի արձանագրվել։

2015 թվականին Երևանի համայնքային ենթակայության մանկապարտեզներին քաղաքապետարանը բաշխելու է ընդհանուր հանրագումարով՝ 1130 հատ երկհարկանի մահճակալ, 1084 հատ մանկական զգեստապահարան (յուրաքանչյուրը 5 երեխայի համար նախատեսված առանձնացված բաժիններով), սննդի մշակման 420 սեղան, խմորի մշակման 149 սեղան, պատրաստի սննդի բաշխման 158 սեղան, հացի, ինչպես նաև չոր սննդամթերքի (օրինակ՝ մակարոն) պահպանման փայտե 561 պահարան՝ տարբեր տարողությունների։ Այս տարվա ծրագրով նախատեսված 107 սառնարաններն արդեն բաշխվել են մանկապարտեզներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում