«Բարսելոնա»-ի ղեկավարությունը չի պատրաստվում թիմի համար նոր մարզիչ փնտրել առաջիկա մրցաշրջանում: Այդ մասին հայտարարել է ակումբի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան:
«Ես չեմ խոսել Տիտո Վիլանովայի հետ «Միլան»-ի դեմ հանդիպումից հետո: Չեմ կարող ստույգ հայտնել նրա վերադարձի ժամկետը: Սպասում ենք Տիտոյին մարտի վերջին: Նրա վերադարձն ամենամեծ հաղթանակը կլինի «Բարսելոնա»-ի համար:
Հաստատ կարող եմ ասել, որ առաջիկա մրցաշրջանում կատալոնական ակումբը կշարունակի գլխավորել Վիլանովան: Ներկայումս նա լավ է զգում իրեն` բառի բոլոր իմաստներով»,- նշել է Անդոնի Սուբիսարետան:









































