«Պորտու»-ի նկատմամբ առավելության հասնելուց հետո «Մալագա»-ի հարձակվող Իսկոն իր կարծիքն է հայտնել խաղի ընթացքի և Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ անցնելու մասին:
«Ոչ այնքան վաղ այս ամենն անհվանական էր թվում: Իրականացավ յուրաքանչյուրիս երազանքը: Մենք գործում էինք ինքնանվիրումով և կարողացանք գտնել մեր խաղն ու ցուցադրել, թե ինչի ենք ընդունակ:
Կարծում եմ` արժանի էինք հաղթանակի: Մենք հաճույքով էինք խաղում և ուրախացնում մեր երկրպագուներին: Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունը ֆուտբոլի իմաստն է, և մենք հպարտ ենք, որ մասնակցում ենք մրցաշարում` անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա ապագայում»,- նշել է Իսկոն խաղից հետո:









































