Քնի պակասը հանգեցնում է ոչ միայն արագ հոգնելուն, այլ նաև մարմնի զանգվածի աճին: Այսպիսի եզրահանգման են եկել Կոլորադոյի համալսարանի գիտնականները:
Փորձին մասնակցած կամավորները սկզբում իրենց քունը կրճատել են մինչև 5 ժամ, որից հետո յուրաքանչյուրի քաշն ավելացել է 1 կգ-ով: Բանն այն է, որ կամավորները սկսել են հաճախակի ածխաջրերով և սպիտակուցներով հարուստ նախաճաշիկներ անել։
Գիտնականները որոշել են հակառակ փորձն անել, և քնի տևողությունն ավելացրել են երկու ժամով, որից հետո փորձին մասնակցողներն ազատվել են ավելորդ ճարպից և կիլոգրամներից:
Նախկին ուսումնասիրություններն էլ ցույց են տվել, որ քնի պակասը դանդաղեցնում է նյութափոխանակությունը և ստիպում է մարդուն ավելի քիչ էներգիա վատնել այնպիսի պարզ գործողությունների վրա, ինչպիսիք են շնչառությունը և ուտելը:








































