Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը նշել է, որ գոհ է իր թիմից: Բենիտեսը պատասխանել է Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Մարկո Ռոյսի ծառայություններով հետաքրքրված լինելու հարցին:
«Ռո՞յս: Արդեն ասել եմ, որ հզոր թիմ ունեմ և գոհ եմ «Ռեալ»-ի կազմից: Երբ Իսպանիա վերադառնանք, կվերլուծենք և կգնահատենք թիմի հզորության աստիճանը:
Իսկ այժմ մտածում ենք բացառապես այն ֆուտբոլիստների մասին, ովքեր արդեն թիմում են»,- AS-ը մեջբերում է Բենիտեսի խոսքերը:








































