«Լեխիա»-ի դեմ ընկերական խաղից հետո Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ա լեգրին քննադատել է հարձակվող Ալվարո Մորատային:
Լեհաստանում կայացած հանդիպումն ավարտվել է իտալական թիմի՝ 2:1 հաշվով հաղթանակով: 22-ամյա իսպանացի հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել ընդմիջումից հետո, սակայն 26 րոպե անց փոխարինվել է:
«Մորատայի օրը չէր: Ինձ դուր չեկավ նրա վերաբերմունքը: Անկախ տեխնիկական սխալներից, որոնք առկա էին, սխալ էր նաև վերաբերմունքը: Երբ ինչ-որ բան այնպես չգնաց, նա, պարզապես, կանգ առավ: Այդ պատճառով ես նրան խնդրեցի լքել խաղադաշտը: Ալվարոն զայրացրեց ինձ»,-Football Italia-ն մեջբերում է Ալեգրիի խոսքերը:










































