Եթե զույգի տարիքային տարբերությունը 4 տարի և 4 ամիս է, համարվում է կատարյալ, սակայն տղամարդու տարիքային գերակայությամբ: «Հարցման մասնակիցների 40 տոկոսն իդեալական են համարել 3-4 տարվա տարբերությունը»,- գրում է Daily Mail պարբերականը:
Կանանց միայն 1 տոկոսն է կարծում, որ իդեալական հարաբերություններ հնարավոր են իրենցից ավելի երիտասարդ տղամարդու հետ: Իսկ տղամարդկանց 2 տոկոսն է նախընտրել իրենցից ավելի մեծ կնոջ կողքին լինել:
Հարցման ենթարկվածների ¾-ից ավելին նշել է, որ եթե տեսնում է մի կնոջ իրենից բավականին մեծ տղամարդու կողքին, կա՛մ մտածում է, որ նա շատ հարուստ է, կամ էլ՝ որ այդ հարաբերությունները երկար չեն տևի:
«Եթե տարիքային տարբերությունը բավականին մեծ է՝ ավելի քան 10 տարի, կարևոր է քննարկել զուգընկերների վերաբերմունքը փողի նկատմամբ, և այն, թե ինչ են նրանք սպասում ընտանեկան կյանքից»,- նշում է ամուսնական հարաբերությունների մասնագետ Ջուլիա Քոուլը:










































