Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը չի ցանկացել պատասխանել Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքերին:
«Ես «Ռեալ»-ի մարզիչն եմ: Ես սիրում եմ ֆուտբոլն ու զբաղվում եմ միայն ֆուտբոլով: Այդ իսկ պատճառով ես խոսում եմ միայն ֆուտբոլի մասին»,- ասել է Բենիտեսը:
Հիշեցնենք, որ Մոուրինյոն քննադատել է Բենիտեսին, ասելով, որ նա մի քանի ամսում քանդել է այդ ժամանակվա Եվրոպայի լավագույն թիմը՝ «Ինտեր»-ը:










































