Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Ժամանակն է, որ դրսում մեր ժողովուրդը դառնա հայաստանակենտրոն. Հրանուշ Հակոբյան

Մարտի 13-ին Երևանի պետական համալսարանում մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի և Բեյրութի Հայկազյան համալսարանի սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Հայկական ինքնության խնդիրները 21-րդ դարում» խորագրով գիտաժողովը:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա իր ելույթում կարևորել է հայ ինքնության պահպանման հետ կապված խնդիրները: Նախարարը նշել է, որ հայության երկու երրորդը աշխարհասփյուռ է և, բնականաբար, այլ երկրներում հայ ինքնությունը որոշակի փոփոխությունների է ենթարկվում: Մյուս կողմից տեղի է ունենում հայադարձության գործընթաց: Տիկին Հակոբյանը խոսել է կրոնափոխ և ծպտյալ հայերի ինքնության խնդիրների վերաբերյալ քննարկումների շարք սկսելու անհրաժեշտության մասին: ՀՀ սփյուռքի նախարարը մասնավորապես նշել է, որ հայ ինքնության գլխավոր հենասյուներն են մայրենին, հայ ընտանիքը, հավատքը և մշակույթը: Եվ վերջապես, հայ ինքնության խնդիրները ազգային անվտանգության խնդիրներ են: Նախարարը մեջբերեց Գարեգին Նժդեհի խոսքերը. «Զենքից ու զորքից առավել ոգին է կարևոր»: Տիկին Հակոբյանը նշել է, որ հայության համար ժամանակի հրամայական է՝ մրցունակ ազգ լինել բնակության երկրում: Հայ երիտասարդը հայ մնալու համար պետք է օրինակներ ունենա, ճանաչի ազգի մեծերին, հպարտանա նրանցով: Ժամանակն է, որ դրսում մեր ժողովուրդը դառնա հայաստանակենտրոն, որպեսզի միասին զորացնենք մեր պետությունը:

Ելույթ է ունեցել նաև ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը: Հեռակապով ներկաներին ողջունեց Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Վեր. Փոլ Հայտոսթյանը: Ողջունելով հյուրերին՝ նա նշել է, որ այս գիտաժողովը կազմակերպելու գաղափարը ծնվել է Հայաստան-Սփյուռք գործակցության շրջանակներում Սփյուռքի նախարարության, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի և Հայկազյան համալսարանի նախաձեռնությամբ Բեյրութում 2011թ. սեպտեմբերի 2-9-ը կազմակերպված «Հայաստան-Սփյուռք գործակցություն, երեկ, այսօր, վաղը» խորագրով գիտաժողովում: Այսօր ձևավորվում է Հայաստանի և Սփյուռքի գիտական ներուժի դրսևորման, համատեղ ծրագրեր իրականացնելու ավանդույթ:

«Ինքնության առեղծվածը. հայ և օտար սփյուռքային ինքնություններու տարբերակներ» զեկուցումով հանդես եկավ «Diaspora» պարբերաթերթի հիմնադիր խմբագիր, պրոֆեսոր Խաչիկ Թեոլեոլյանը (ԱՄՆ): Զեկուցողը մասնավորապես նշեց, որ գոյություն ունի ինքնության կազմավորման երեք եզր` տարբերություն, նույնություն և հիշողություն, և կանգ առավ դրանց առանձնահատկությունների և օրինաչափությունների վրա, նա նշեց, որ եթե հայ ինքնության հիմքում ընկած է հիշողությունը, ի տարբերություն որոշ ժողովուրդների, որոնց նոր ինքնության հիմքում ուրացումն ու մոռացություննն է:

Լիբանանահայ մտավորական, արևմտահայերենի դասագրքերի հեղինակ Արմենակ Եղիայանը ներկայացրել է «Արևմտահայերենի անցած հարյուրամյակը և անոր մարտահրավերները իբրև ինքնության միջոց» զեկուցումը, արևմտահայերենի առջև ծառացած հիմնախնդիրները:

«Ցեղասպանության հարյուրամյա հիշողությունը իբրև հայկական ինքնությունների ձևավորիչ (ընդհանրություններ և առանձնահատկություններ)» զեկուցումով հանդես է եկել պատմական գիտ. դոկտոր, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հարություն Մարությանը:

Գիտաժողովի առաջին օրն ամփոփվել է քաղաքական գիտությունների դոկտոր, Սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանի «Հայ ազգանունները իբրև ինքնության խորհրդանշան և անոնց աղավաղումը» զեկուցումով:

Մարտի 14-ին գիտաժողովը կշարունակի իր աշխատանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում