Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար, Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ առաջիկա 10 տարում Իրանում 4 նոր ատոմակայան կկառուցվի։
Սալեհին ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ, և որ միջուկային խաղաղ տեխնոլոգիաների հարցում առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է համագործակցել աշխարհի հետ՝ կապված Վիեննայում «վեցյակի» հետ ձեռք բերված համատեղ գործողությունների համատեղ համապարփակ պլանը (JCPOA) կյանքի կոչելու հետ։
Սալեհիի խոսքով՝ Իրանի տարածքի մոտ 60 տոկոսն արդեն իսկ հետազոտված է՝ կապված ուրանի պաշարներ հայտնաբերելու հետ, և որ իրենք պատրաստվում են հետազոտել նաև մնացյալ 40 տոկոսը։ Սալեհին չի բացառել, որ Իրանը կարող է վաճառել հարստացրած ուրանը և փոխարենը ներկրել բնական ուրան։
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ Չինաստանը երկու նոր ատոմակայան է կառուցելու Իրանի հարավում։








































