«Տոտենհեմ»-ի հարձակվող Էմանուել Ադեբայորը բուժզննում է անցել «Ասթոն Վիլա»-ում: Այդ մասին հայտնում է ESPN-ը:
Ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ չի մեկնել նախամրցաշրջանային հավաքի և, հավանաբար, վարձավճարով հանդես կգա նոր ակումբում:
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը 17 հանդիպում է անցկացրել, 2 գոլ է խփել և գոլային 2 փոխանցում կատարել:









































