Սիեթլի հաստատություններից մեկը որոշել է ներս չթողնել այն հաճախորդներին, ովքեր կլինեն Google Glass-ի ակնոցներով: Պատճառը միկրոտեսախցիկն է, որը տեղադրված է ակոցի շրջանակի մեջ: The 5 Point Café բարի տերերը իրենց որոշումը բացատրում են նրանով, որ իրենց հաստատության տարածքում արգելված են ֆոտո-տեսանկարահանումները:
Այս որոշումը զանգվածային քննարկումների առիթ է հանդիսացել: Ոմանք համաձայնել են հաստատության սեփականատերերի հետ, ոմանք էլ իրենց դժգոհությունն են արտահայտել:
Իսկ Google կորպորացիայի պատասխանը հետևյալն է եղել. «Glass-ի ժամանակներ դեռ չեն եկել, սակայն մենք հույս ունենք, որ բարձր տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ կփոխվեն նաև վարքի սոցիալական նորմերը»:
Սպասվում է, որ ԱՄՆ-ում ակնոցները վաճառքի կհանվեն այս տարվա աշնանը: Դրանց արժեքը 1500 դոլար է:









































