Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը հայտարարել են, որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դեմ իրականացված ավիահարձակումների 5 ալիքի ժամանակ սպանվել է 200 PKK-ականներ։
Սպանվածների թվում կան նաև PKK-ի ղեկավարության անդամներ։ Բացի այդ, հաղորդվել է, որ հարվածի տակ է ընկել նաև PKK-ի փաստացի առաջնորդ Մուրադ Քարայըլանի շտաբը։ Հարվածներ են հասցվել PKK-ի գաղտնի թաքստոցների (քարանձավներ), կացարանների, ուսումնական կենտրոնների, պահեստների, բունկերների ու զենիթային մարտկոցների ուղղությամբ։ Հարվածների ժամանակ օգտագործվել են լազերային ուղղորդմամբ հրթիռներ, որոնք կշռում են 250 կիլոգրամ։








































