Ամերիկացի դերասան Ջիմ Քերին Е! հրատարակչությանը տված հարցազրույցում հաստատել է, որ պատրաստ է նկարահանվել «Բութը և ավելի բութը» ֆիլմի շարունակությունում:
Ֆիլմի հեղինակներ Պիտեր և Բոբի Ֆարելիները դեռ 2011 թ. հայտարարել էին, որ պատրաստ են սկսել ֆիլմի նկարահանումները:
Սակայն Ջիմ Քերին և Ջեֆ Դենիելսը իրենց կասկածանք էին հայտնել նոր պրոյեկտում նկարահանվելու վերաբերյալ: Հետագայում երկու դերասաններն էլ փոխել էին իրենց որոշումը:
Մինչև վերջին ժամանակներս Դենիելսը ավելի հակված էր նկարահանվելուն, եթե նրա հետ նկարահանվեր նաև Քերին:
2012 թ. հունվարին Պիտեր Ֆարելին ասել էր, որ պրոյեկտը հովանավորներ է փնտրում, սակայն հույս էր հայտնել, որ ֆիլմը կթողարկի Warner Bros-ը: Ներկա պահին նա ստուդիայի հետ բանակցություններ է վարում: Քերին հաստատել է, որ ադմինիստրատիվ և ֆինանսական հարցերը դեռ լուծված չեն, և պրոյեկտին դեռ «կանաչ լույս» չեն տվել:








































