Սիքստինյան կապելլայի տանիքում ամրացված խողովակից այսօր ցերեկը սև ծուխ է բարձրացել, ինչը նշանակում է, որ կարդինալների՝ Հռոմի պապ ընտրելու փորձերը անհաջողությամբ են պսակվել: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Եթե կաթոլիկ եկեղեցու կարդինալները կարողանային պայմանավորվել, և թեկնածուներից մեկը ստանար 115 կարդինալների ձայների ավելի քան երկու երրորդը, ապա ծուխը կլիներ սպիտակ:
Հռոմի պապի ընտրությունների քվեարկության արդեն երկրորդ օրն անցկացվում է բացարձակ գաղտնիության պայմաններում, այդ պատճառով հնարավոր ֆավորիտների մասին տեղեկություն չկա:
Գոյություն ունեցող կանոնների համաձայն՝ կարդինալները չեն կարող տուն գնալ՝ մինչև չընտրեն Սուրբ գահի նոր գահակալին:











































