Ղազախստանում լույս աշխարհ է եկել երեք աչքով և ութ ոտքով մուտանտ գառնուկ: Արտասովոր ծնունդը գրանցվել է հյուսիսարևելյան Պավլոդար քաղաքի արվարձաններից մեկի մասնավոր կալվածքում:
Ինչպես պատմել է գառան տերը՝ Կուանդիկ Բեկիտաևը, նա ցնցվել է, երբ տեսել է, որ նորածին կենդանին ունի 8 ոտք, իսկ ծոծրակին՝ երրորդ աչք: Ֆերմերը ենթադրում էր, որ իր ոչխարը պետք է երկվորյակ ծներ, իսկ մուտանտի հայտնվելը համարում է վատ էկոլոգիայի արդյունք:
Մեկ տարի առաջ նույն կալվածքում լույս աշխարհ էր եկել երեք ոտք ունեցող գառ, որը, սակայն, չապրեց՝ հայտնում է utro.ru-ն:










































