«Շերլոկ» հայտնի սերիալի հեղինակները մտադիր են շարունակել նկարահանումները երրորդ սեզոնի ավարտից հետո,- հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով բրիտանական ԶԼՄ-ներին:
Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբետչի խոսքերով՝ դետեկտիվ սերիալի նկարահանումների շարունակությունը կախված է երեք առաջատար հեղինակներից՝ Շերլոկ Հոլմսինին մարմնավորող Քամբերբետչից, Մարտին Ֆրիմենից, որը մարմնավորում է բժիշկ Վաթսոնին և սցենարի հեղինակ Սթիվեն Մոֆետից: Նրա խոսքով՝ Ֆրիմենն ու Մոֆետը ունեն նույն մտադրությունը:
«Ես կցանկանայի, որ դա շարունակվեր որքան հնարավոր է երկար, ու ես մտածում եմ՝ մենք բոլորս դա ուզում ենք»,- հավելել է դերասանը:
«Շերլոկ» սերիալը հայտնի է դարձել Մեծ Բրիտանիայում ու ամբողջ աշխարհում:
Արթուր Կոնան Դոյլի պատմությունները տեղի են ունենում մեր օրերում ու դրանց սյուժեն զգալիորեն վերամշակվել է՝ հաշվի առնելով ժամանակակից իրողությունները:
2011 թ. սերիալը Մեծ Բրիտանիայում ճանաչվել էր «Տարվա լավագույն դրամատիկական սերիալ» ու ստացել BAFTA մրցանակ:








































