Օդերևութաբանները խորհուրդ են տվել ամպրոպի ժամանակ սելֆի չանել, հայտնում է Rosbalt-ը:
Մասնագետների խորհրդով՝ ամպրոպի ժամանակ էլեկտրոնային ցանկացած սարքից օգտվելը վտանգավոր է: Բացի այդ, այդ ժամանակ ավելի լավ է գտնվել պաշտպանված շենքերում, ինչպես նաև սպասել ավտոմեքենայում` չհպվելով մետաղական մասերին:
Ոչ մի դեպքում չի կարելի քայլել հովանոցով, թաքնվել միայնակ ծառի և տարբեր կառույցների տակ, լողալ ջրավազաններում, դրսում զբաղվել սպորտով, քանի որ քրտնած մարդը նույնպես կայծակի պոտենցիալ թիրախ է, նշում են փորձագետները:











































