Լեռնային Ղարաբաղի շուրջը Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը շարունակում է մնալ պոտենցիալ օջախ, որտեղ կարող է բռնկվել առճակատում:
Ինչպես հաղորդում է 1news.az-ը, այս մասին ասվում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության ղեկավար Ջեյմս Կլեպերի անվտանգության սպառնալիքների մասին զեկույցում:
«Ակտիվ հռետորությունը, երկու կողմերի միջև
անվստահությունը և զորքերի շփման գծում պարբերաբար բռնությունը բարձրացնում են հաշվարկների ռիսկը, որոնք կարող են սրել իրավիճակը»,- ասվում է զեկույցում:









































