Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը BBC-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան ռազմական աջակցության հարցով չի դիմել ՆԱՏՕ-ին՝ կապված ԴԱԻՇ-ի ու PKK-ի դեմ նրա պայքարի հետ. «Թուրքիայի պահանջով վաղը Բրյուսելում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի գագաթաժողով։
Թուրքիան ունի շատ ուժեղ բանակ և շատ ուժեղ անվտանգության ուժ։ Այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ն Թուրքիայից չի ստացել ռազմական օգնության պահանջ»։ Սթոլթենբերգը ողջունել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարին Թուրքիայի միանալը և հայտարարել է, որ Թուրքիան քրդերի հարցում պետք է ձեռնարկի համաչափ քայլեր, այլապես ռիսկի տակ կդրվեն տարիներ շարունակ տևած խաղաղության բանակցությունները։








































