Wednesday, 17 06 2026
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում

ՀԲ աջակցությամբ կներդրվի նորմատիվ իրավական ակտերի մշակման միասնական էլեկտրոնային համակարգ

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը հուլիսի 27-ին ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Միգարա դե Սիլվայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱՆ կազմակերպական-իրավական վարչության պետի տեղակալ Դիանա Ղազարյանը, ՀՀ ԱՆ Գերատեսչական և անհատական իրավական ակտերի փորձաքննության բաժնի պետ Գոռ Ալեքսանյանը, Պետական հատվածի արդիականացման ծրագրի ղեկավար Ահարոն Մկրտչյանը, Հայաստանի Հանրապետությունում Համաշխարհային բանկի խմբի պետական կառավարման հարցերով ավագ մասնագետ Դավիթ Մելիքյանը, ծրագրի իրավական հարցերով խորհրդատու Օլգա Սիպկան, այլք:

Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ունեցած փոխգործակցությունն ու կարևորել ՀԲ աջակցությամբ նորմատիվ իրավական ակտերի մշակման միասնական էլեկտրոնային համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքները: Նրա խոսքով, ծրագիրը խոստումնալից է. այն ուղղված է լինելու նորմատիվ իրավական ցանկացած ակտի մշակման միասնական մոտեցումներ ապահովելուն: Արսեն Մկրտչյանը հետաքրքրող բոլոր հարցերը լսելու և ծրագրի ներդրման վերաբերյալ մանրամասներ ներկայացնելու պատրաստակամություն է հայտնել:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Միգարա դե Սիլվան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ արդեն իսկ հանդիպումներ են ունեցել հայաստանյան գործընկերների հետ, ստացել են համակարգի ներդրման աշխատանքներին առնչվող մեկնաբանություններ և առաջարկներ: «Ստացված բոլոր առաջարկները հաշվի են առնվել»,- ասել է ՀԲ ներկայացուցիչը՝ կարևորելով արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների այս ծրագիրը:

Նորմատիվ իրավական ակտերի մշակման միասնական էլեկտրոնային համակարգը նպատակ ունի ապահովել իրավական ակտերի նախագծերի միասնականություն՝ լեզվական, կառուցվածքային և տեխնիկական այլ առումներով: Համակարգը պետք է հնարավորինս հասանելի գործիքակազմ ունենա, որն էլ կնպաստի տարբեր մակարդակներում դրա կիրառմանը: Համակարգում ներառված կլինեն իրավական ակտերի նախագծերի պատրաստի ձևաթղթեր, որոնք նվազագույնի կհասցնեն տեխնիկական թերությունների առկայությունը նախ իրավական ակտի նախագծում, ապա վերջնական ակտում: Այն ունենալու է հասանելի ություն նորմատիվ իրավական ակտերի ստեղծման գործառույթ ունեցող բոլոր մարմիններում և կազմակերպություններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում