ԱՄՆ Կոլորադո նահանգում սկսվել է Ջեյմս Հոլմսի դատական գործընթացը, որը մեղադրվում է Ավրորա քաղաքի կինոթատրոնում տեղի ունեցած զանգվածային սպանության մեջ: Այդ մասին հաղորդում է СBS հեռուստաալիքը:
Ջ. Հոլմսը հրաժարվել է իր մեղքը ընդունել ներկայացված 166 մեղադրանքներում, որոնց մեծ մասը վերաբերվում է սպանությանը և ծանր մարմնական վնասվածքներ հասցնելուն: Այդ հայտարարության հաստատման համար Ջ. Հոլմսի պաշտպանող կողմը պետք է ապացույցներ ներկայացնի, որ նա չի գիտակցել իր գործողությունների հետևանքները և գտնվել է ծանր հոգեկան վիճակում հանցագործության իրականացման պահին:
Մեղադրող կողմը պնդում է, որ մեղադրյալը նախօրորք է մտածել հանցագործության մասին՝ զենք ձեռք բերելով և ականապատելով տունը:
Հիշեցնենք, ողբերգությունը տեղի է ունեցել 2012թ. հուլիսի 20-ին: «Սև ասպետ. լեգենդի վերադարձը» ֆիլմը պրեմիրերայի ժամանակ Հոլմսը ներխուժել էր հանդիսատեսի շարքերը և անկանոն կրակ բացել, ինչի հետևանքով սպանվել էր 12, վիրավորվել՝ 58 մարդ: Հոլմսի արարքի դրդապատճառները մինչ այժմ պարզ չեն: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Հոլմսն իրեն ասոցացրել է Բեթմենի մասին ֆիլմերի կերպարներից մեկի՝ Ջոկերի հետ:









































