ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության մոտ 1000 զինյալ արգելափակել են Իրաքի Անբար շրջանի Ալ Ֆալուջա քաղաքում գտնվող ավելի քան 4 հազար ընտանիք, հայտնում է tass.ru-ն՝ հղում անելով շրջանի խորհրդի անդամ Ազզալ Ալ-Ֆահդաուին:
«Ալ Ֆալուջայում գտնվում է մոտ 1000 ծայրահեղական, որոնք քաղաքի կենտրոնում ուժով պահում են տեղի բնակիչների ավելի քան 4 հազար ընտանիք»,- ասել է նա և պարզաբանել, որ քաղաքացիները գտնվում են լրիվ մեկուսացված և իսլամիստների կողմից օգտագործվում են որպես «կենդանի վահան» կառավարական զորքերի դեմ:












































