Ամերիկացի գիտնականները հայտնել են, թե որ ըմպելիքներն են ամենից օգտակար, որոնք կարելի է խմել ամեն օր: Ըստ Վաշինգտոնի Institute of Food Technology ինստիտուտի մասնագետների՝ դրանք են՝ թեյը, սուրճը և կաթը։ Այս մասին հայտնում է healthinfo.ua-ն: Նրանց կարծիքով՝ այդ ըմպելիքները օգնում են պահպանել օրգանիզմի հիմնական գործառույթները և բարձրացնում են իմունիտետը:
Այսպես. թեյն օգտակար է Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար: Այն նաև կարգավորում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը և օգտակար է բորբոքումների դեպքում:
Կաթը համարվում է արագ յուրացվող կալցիումի ամենալավ աղբյուրը: Այն նաև բարերար ազդեցություն ունի մկանների վրա, օգնում է ազատվել ավելորղ ճարպից և պարունակում է բազմաթիվ վիտամիններ:
Օրական երկու բաժակ սուրճը նվազեցնում է քաղցկեղի զարգացման ռիսկը: Սուրճի մեջ կա նաև մագնեզիում և կալիում, որոնք ազդում են ինսուլինի արտադրման վրա:












































