Բրեդ Փիթն ամենահարուստ դերասաններից մեկն է: Միայն 2012 թ. նա վաստակել է մոտ 35 մլն դոլար: Այս մասին հաղորդում է Raut-ը:
Եկամուտները ստացվել են ֆիլմերում, գովազդներում նրա մասնակցությունից և տարբեր ֆինանսական գործարքներից: Վերջերս պապարացիները նրան նկատել են Փարիզի փողոցներում միայնակ քայլելիս: Ըստ նրանց՝ Փիթի ողջ կերպարը հարստության և ինքնավստահության մարմնացում է եղել. սև, ժամանակակից հագուստով, մազերը հարդարած և «պոչիկով»։ Դերասանը, երևում է, գոհ է իր կյանքից:
Փարիզում դերասանին նկատել են մի խանութի մոտ, որտեղ վաճառվում են տան ներքին հարդարանքի համար նախատեսված իրեր: Հնարավոր է, որ շուտով ի հայտ կգա դերասանի դիզայներական նոր ստեղծագործությունը:









































