Ինչպես հաղորդում է «Ասպարէզ» օրաթերթը, հինգշաբթի օրը՝ ապրիլի 21-ին, ժամը 15:00-ին Կալիֆոռնիայի Քալվըր քաղաքում տեղի կունենա բողոքի ակցիա, որտեղ պահանջներ կներկայացվեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Այն կազմակերպել է Հայոց ցեղասպանության համայնքային կազմակերպչական հանձնաժողովը:
Սերժ Թանգյանը, ով նախկինում էլ է մասնակցել Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստող բողոքի ակցիաներին, Facebook սոցիալական ցանցի միջոցով կոչ է արել իր համակիրներին ակտիվ մասնակցություն բերել բողոքի այդ ցույցին` նախագահից պահանջելով, որ հստակորեն հայտարարի, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել, և հարգի իր նախընտրական խոստումը: