Tuesday, 16 06 2026
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ

Հայաստանը կարող է լինել միջանցք Պարսից ծոցը Սև ծովին կապելու համար. ՀՀ-ում Իրանի դեսպան

«Երբ մեր ազգային անվտանգությունը վտանգվում է, մենք դիմադրում ենք»,- երեկ Մեդիա կենտրոնում տեղի կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեյիսին՝ խոսելով Իրանի նկատմամբ արդեն 13 տարի շարունակվող միջազգային պատժամիջոցների մասին, որոնք կարող են հանվել Իրանի և «վեցյակի» միջև հուլիսի 14-ին ստորագրված համաձայնագրի իրականացման արդյունքում: Դեսպանը համոզված է, որ այդ դիմադրությունը տվեց իր արդյունքը, քանի որ միջազգային հանրությունը ճանաչեց Իրանի միջուկային տեխնոլոգիաներ ունենալու, ուրանի հարստացմամբ զբաղվելու և ատոմային էներգիան խաղաղ նպատակով օգտագործելու իրավունքը:

Բայց հայ հասարակությանը հետաքրքրում է այլ բան. ինչպես կարող է Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների թուլացումը նպաստել հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման վրա: Հայաստանը ինքն էլ է ենթարկվում շրջափակման հարևան Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Բայց Հայաստանը շրջափակված է նաև Իրանի կողմից, քանի որ շրջափակման է ենթարկված նաև Իրանը: Դեսպան Ռեյիսին ինչպես միշտ խոսում էր հայ և իրանցի ժողովուրդների բարեկամության մասին՝ ընդգծելով, որ Իրանի ժողովուրդը դավանում է իսլամ, իսկ հայերը՝ քրիստոնեություն, նա հայտարարեց, որ աշխարհում չկա որևէ տեղ, որտեղ իսլամ և քրիստոնեություն դավանող ժողովուրդների միջև նման ջերմ բարեկամություն լինի: Ըստ դեսպանի՝ երկու ժողովուրդների միջև գոյություն ունի ազգակցական և մշակութային ընդհանրություններ: Դեսպան Մոհամմադ Ռեյիսին վստահ է, որ եթե հայ-իրանական հարաբերությունները ինչպես զարգացել են պատժամիջոցների գոյության ժամանակ, ապա դրանք ավելի արագ կզարգանան պատժամիջոցների վերացումից հետո, երբ Իրանի զարգացման հնարավորությունները ևս կավելանան: Դեսպանն ասում է, որ միայն վերջին 8 տարվա ընթացքում, երբ տնտեսական պատժամիջոցները առավել խստացված էին, Իրանը կորցրել է 1 տրիլիոն դոլարի չափ գումար: Այս գումարի ահռելի չափը հասկանալու համար ասենք, որ դա այսօրվա Հայաստանի մոտ 500 տարվա բյուջեն է:

Մենք պարոն դեսպանին հարցրինք, թե ինչպես է Իրանը գնահատում Հայաստանի պահվածքը այն ժամանակ, երբ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ էին կիրառվում, չէ՞ որ իսկական բարեկամները երևում են դժվարին պահերին: Մեր այս հարցի պատասխանի ժամանակ ևս դեսպան Ռեյիսին մի քանի անգամ կարևորեց հայ-իրանական բարեկամական հարաբերությունները՝ ավելացնելով, որ ինքը հույս ունի, որ պատժամիջոցների վերացումից հետո հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները կհասնեն քաղաքական հարաբերությունների մակարդակին՝ դրանով ընդգծելով, թե որքան բարձր մակարդակի վրա են քաղաքական հարաբերությունները: Որպես ասվածի ապացույց՝ դեսպանը տեղեկացրեց, որ առաջիկայում սպասվում է Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջհանգիրիի այցը Հայաստան՝ ի պատասխան վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախորդ տարվա հոկտեմբերին Իրան կատարած այցի: Դեսպանը ասում է, որ այցի հիմնական նպատակը Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցումն է, որի շինարարությունը մոտենում է ավարտին անկախ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից:

Երրորդ էներգագծից բացի, Իրանը Հայաստանին տեսնում է որպես Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող տրանսպորտային միջանցքի մի հանգույց, իսկ դրա համար պետք է կառուցվի Իրան-Հայաստան երկաթգիծը: Դեսպանը հիշեցնում է, որ այդ տրանսպորտային միջանցքը ամենակարճն է, բայց այն կառուցելու համար անհրաժեշտ է ներդրող, որը չկա: Հույս ունենանք, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո կհայտնվի նաև այն շահագրգիռ ներդրողը, ով կցանկանա այս ծրագրի մեջ գումար ներդնել: Ի վերջո մի բան է միջազգային պատժամիջոցների տակ գտնվող Իրանը և բոլորովին այլ միջազգային հանրության հետ համագործակցող երկիրը:

Մենք պարոն դեսպանին հարցրինք Իրանից Եվրոպա անցկացվելիք գազամուղը Հայաստանի տարածքով կառուցելու հնարավորության մասին: Պարոն դեսպանն ասում է, որ այս նախագծի հետ կապված ևս բազմաթիվ քննարկումներ են եղել, հարցը քննարկվել է անգամ Իրան-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի նիստում, սակայն այս նախագծի իրականացման համար չկան ենթակառուցվածքներ: Պարոն դեսպանը երևի նկատի ունի այն, որ Իրան-Հայաստան գազամուղի թողունակությունը այնպիսին չէ, որ դրանով հնարավոր լինի գազ մատակարարել Եվրոպա՝ ակնարկելով Հայաստանի իշխանությունների անհեռանկարային մտածողությունը, որ գազամուղը կառուցվեց 700 մմ տրամագծով խողովակաշարով, որը, բնականաբար, գազի տարանցման համար պիտանի լինել չի կարող: Իսկ նոր գազամուղի կառուցման համար Հայաստանը պետք է բավարար սուվերենություն ունենա, որպեսզի կարողանա մտնել մի նախագծի իրականացման մեջ, որի նպատակը իրանական գազը Եվրոպա հասցնելն է: Բոլորի համար էլ պարզ է, որ ինչ ծավալի գազ Իրանը կմատակարարի Եվրոպային, նույն չափով Եվրոպան պակաս գազ կգնի Ռուսաստանից: Բայց այստեղ Իրանից ոչինչ կախված չէ, Հայաստանը ինքը պետք է կարողանա լուծել իր հարցերը, այլապես դուրս կմնա հերթական նախագծի իրականացումից: Իրանի դեսպանը հիշեցրեց, որ Իրանը պատրաստ էր Հայաստանին նաև նավթ մատակարարել, որը Հայաստանում պետք է վերամշակվեր, սակայն այդպես էլ չկառուցվեց նավթավերամշակման գործարան:

Ինչ կարող ենք ասել. իսկապես Իրանը մեզ բարեկամ երկիր է, և ամեն ինչ արել և անում է փոխշահավետ համագործակցություն զարգացնելու համար, բայց Հայաստանը Ռուսաստանից կախվածության պատճառով միշտ չէ, որ կարողանում է օգտվել այդ հնարավորություններից: Նույնը վերաբերում է նաև ապագայում Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման արդյունքում բացվող հնարավորություններին. դրանք կարող են շատ լինել, բայց թե որքանով կկարողանանք օգտվել դրանից. հեռանկարը չափազանց մշուշոտ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում