Մեքսիկայում կայծակի հարվածից մահացել է 7 հոգանոց ընտանիք, որոնցից 4-ը երեխաներ են։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Դեպքը տեղի է ունեցել կենտրոնական Գուանախուատո նահանգում։
Նշվում է, որ կայծակի հարվածից տուժել է մոտակայքում գտնվող 2 անձ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։








































