ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն Ազատության հրապարակում է: Քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննսիյանի՝ Ազատության հրապարակում կազամակերպված ասուլիսի ժամանակ նրան միացավ ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Նա նշեց, որ կսպասի ասուլիսի ավարտին: Ասուլիսն ավարտվել է, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վահան Հովհաննիսյանը զրուցում են:
Նշենք, որ հացադուլի երկու օրերի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել են ոչ միայն հազարավոր քաղաքացիներ, այլև քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ:










































