Իրանը կարող է գնալ մի շարք պետական ընկերությունների ամբողջական մասնավորեցման։ TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի առևտրի, արդյունաբերության ու հանքավայրերի հարցերով նախարար Մոհամմեդ Ռեզա Նեմատզադեն։
«Դա կարելի է անել մինչև 100 տոկոսով։ Բացառություն կկազմեն ռազմավարական նշանակության ձեռնարկությունները, որտեղ պետությունը պետք է պահպանի բաժնետոմսերի առնվազն 20 տոկոսը։ Ըստ ամենայնի՝ չեն մասնավորեցվի խոշորագույն նավթային ընկերությունները՝ ի տարբերություն նավթաքիմիական ու նավթավերամշակման ոլորտի ձեռնարկությունների։
Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումը կարագացնի տվյալ գործընթացը։ Այն (մասնավորեցումը) թափ չի հավաքի, քանի որ դեռ ամբողջովին չեն վերացվել պատժամիջոցները, այդ թվում նաև՝ ԱՄՆ-ի կողմից։ Սակայն մենք լավ առաջարկներ ունենք Գերմանիայից, Ֆրանսիայից ու Ավստրիայից»,- ասել է նա։









































