Բրիտանացի կատակերգու Սայմոն Բրոդկինը հայտարարել է, որ Շվեյցարիայի ոստիկանությունն իրեն է վերադարձել 600 դոլարը, որ նա նետել էր Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Յոզեֆ Բլատերի վրա։ Այս մասին Բրոդկինը հայտնել է The Telegraph-ին։
Երկուշաբթի Բլատերի մամլո ասուլիսը FIFA-ի գրասենյակում տեղափոխվել էր ավելի ուշ ժամկետի՝ Բրոդկինի խուլիգանական արարքի պատճառով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բլատերի վրա նետված գումարը կեղծ է։ Այդ ժամանակ բրիտանացին ասել է, որ նետված գոմարը կաշառքն է այն բանի համար, որ 2026-ի աշխարհի առաջնությունն անցկացվի Հյուսիսային Կորեայում։
Տեղի ունեցածից հետո կատակերգուն ձերբակալվել էր։ «Ծիծաղելի կլինի, եթե ես դառնամ առաջին մարդը, որը բանտ կնստի՝ FIFA-ում կոռուպցիայի գործի կապակցությամբ»,- ասել է նա։











































